Նիգավանի սպանության զոհերի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Ապարանում։ Միջադեպի ականատեսներից մեկը նշեց, որ Ապարանում ինչ-որ կատարվում է , գրեթե բոլորն էլ ներկա լինում են։ Միջադեպին ներկա մեկ ուրիշն էլ ընդգծեց․
«Ուզում եմ, որ իմ խոսքերը հասնի Նիկոլ Փաշինյանին ու ես արձագանքը տեսնեմ ․ ուզում ենք, որ դատաքննությունն ընթանա օրենքի ամբողջ խստությամբ և բաց, թափանցիկ ։ Անելու ենք քայլեր , որ մեղավորներն իմանան՝ իրենք Ապարանում ապրելու, մեր հետ նույն օդը շնչելու իրավունքը կորցրել են»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը