25 06 2022

Մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան․ Ապարանում սպանվածի հայր



Նիգավանի սպանության զոհերի հարազատները  բողոքի ակցիա են կազմակերպել  Ապարանում։ Լրագրողների հետ զրույցում սպանության զոհ դարձած Տիգրան Հարությունյանի հայրը նշեց ․

«Գիտեմ, որ մեկ օր առաջ վիճաբանություն է եղել , որից տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ։ Այդ վիճաբանությունը շարունակվել է գազալցակայանում, որը պատկանում է փոխմարզպետին։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաների  և Ասատրյան Մաթևոսի եղբոր հետ։ Էս պահին մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա , բոլոր մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան։ բոլորի համար տարօրինակ ա, որ մի հոգի է ընդամենը ձերբակալավել։ Միջադեպին ներկա են եղել բ պատգամավոր կոչեցյալի եղբայրը, Էդգար Փարվանյանի  հորեղբոր 2  տղաները»,-ասաց   սպանված Տիգրան Հարությունյանի հայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ