Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը գրում է․
Քիչ առաջ ինձ հետ կապվեց Ռուբիկ Մխիթարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ու հայտնեց, որ դատավորը հետաձգել է այսօր ժամը 13:00-ին կայանալիք՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը։
Աշխատակիցը հայտնեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է հետաձգվել նիստը:
Նշեմ, որ վերաքննիչ բողոքն իմ կողմից ներկայացվել է դեռևս մայիսի 17-ին։
Ամեն դեպքում Ռուբիկ Մխիթարյանին մաղթում եմ առողջություն և ներքին ներդաշնակություն։
Ինչ վերաբերվում է Գերասին, ապա նա ինչպես միշտ պինդ է և ուժեղ, իսկ Ռուբիկ Մխիթարյանին առհասարակ որևէ բան չի մաղթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը