Վահե Սարգսյանը գրում է․
«Այս օրերին, անգամ այս ժամերին կատաղի պայքար է գնում ադրբեջանցիների կողմից, որպեսզի Բերձորի հրապարակում ՀՈՒԼԻՍԻ 1-ին բարձրանա Ադրբեջանի դրոշը:
ՀՀ-ում իշխող խմբակն իր կատաղի թուրքասիրությամբ ոչ միայն չի փորձում աշխատանքներ տանել ռուսական կողմի հետ և հակադրվել ադրբեջանական կործանիչ քայլերին, այլ, հակառակը, գործում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք-ձեռքի տված:
Կրկնեմ՝ այս մահվան ճանապարհի համար Ադրբեջանն անգամ մեկ էքսկավատոր չէր ներդնի, եթե չունենար ՀՀ-ում իր շահերն առաջ տանող խմբակի երկաթե երաշխիքները:
Այս կենաց - մահու օրերին Բերձորի, Աղավնոյի, ողջ Արցախի ու հայոց քաղաքակրթական ներկայության ճակատագիրը որոշելու են դուրս եկել ՄԻ ԽՈՒՄԲ պատվախնդիր մարդիկ, որոնք ռուսական կողմի հետ օրուգիշեր բանակցությունների միջոցով հասնելու են նրան, որ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը Ալիևի և նրա դրացի հայաստանյան խունտայի համար դառնա երազանք:
ՀՈՒԼԻՍԻ 1-Ը պիտի չեղարկվի՛: Պիտի հասնե՛նք դրան: Դա արմատապես կձախողի մեր հայրենիքի այդ հատվածի հանձնման Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը: Դա կխառնի՛ դավաճանների՝ Արցախի հանձնման բոլոր խաղաքարտերը: Դա ճակատագրական բեկում կմտցնի հայրենիքի փրկության պայքարի մեջ:
ՀՈՒԼԻՍԻ 1-Ը պիտի չեղարկվի՛:
Բերձորն ու Աղավնոն պիտի փրկվե՛ն:
Արցախը պիտի փրկվի՛»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը