Հիմնական մեխը ակցիայի իշխանության կողմից քաղաքական բռնաճնշումների դեմ պայքարն է, որովհետև ակնհայտ է բոլորիս համար, որ հնարավոր բոլոր ռեսուրսներով իշխանությունը լծված է պայքարի մասնակիցների դեմ գործեր կարելով, բռնաճնշումներ իրականացնելով, ինչու չէ նաև ձերբակալելով, կալանքի տանելով։ Վերջին շրջանում իրավախահ համակարգը 24/7 ռեժիմով աշխատում է պայքարի մասնակիցներին լիկվիդացնելու ուղղությամբ, բայց փաստացի տեսնում ենք մի իրավիճակ, որ մարդիկ ձերբակալվում և կալանավորվում են այնպիսի արարքների համար, որ այդպիսի արարքներ իրականացվում է հարյուրավոր մարդկանց կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երիտասարդի ձայնը նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը