Ադրբեջանի կոմից հիմա կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ունեն դավադիր համաձայնություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա կարծիքով՝եթե այդպես շարունակվի, հայկական կողմը կկորցնի Բերձորի (Լաչինի) ճանապարհը։
«Այսինքն՝ դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, իսկ եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ հայկական գյուղեր ու, ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները։ Սա նշանակում է՝ ամբողջական գտնվելու ենք կախման մեջ ու այն, որ ասում ենք՝ Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը