«Մեր՝ Հայաստանի ու Ռուսաստանի բաեկամությունը , ռազմավարական դաշնակցությունը ոչ թե միայն միջազգային պայամանգրերով է ֆիքսված այլ ՝ արժեքաբանական, մեր ժողովուրդների բարեկամությամբ է ֆիքսված , մենք առնվազն տարակուսած ենք, չեք հասկանում թե ո՞նց կարող է ՌԴ արտգործնախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ ,որոնք պարբերաբար տասնամյակներ շարունակ վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությունը, ո՞նց կարող է հանդիպել այն մարդկանց խմբի հետ , ոորի խորհրդարանական խմբակցությունը 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ անհիմն հակառուսական և ՀԱՊԿ-ի քննադատության հիստերիա էր բարձրացրել ԱԺ-ում»,-այս մասին ԱԳՆ-ի դիմաց, դիմելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասաց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք , որ «Դիմադրության» շարժման մասնակիցները հավաքվել էն ԱԳՆ-ի դիմաց՝ Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ։
«Ակնկալում ենք, որ կստանանք պատասխան , թե ե՞րբ է իրականցվելու՝ այս տարվա մարտի վերջին տեղի ունեցած Փառուխի և Քարագլխի դեպքերից հետո ՌԴ ՊՆ յհայտարարությունը, առ այն, որ ադրբեջանական կողմը քաշվելու է ելման դրրքեր»,-ասաց նա։
« Իշխանությունները անցողիկ են, կոնկրետ այս իշխանությունն արդեն անցած է , բայց հայ-ռուսական հարաբերությունը դարերով է , հավերժ է , որովհետև այն օծված է՝ միմյաց խառնված մեր և ռուս ժողովրդի նախնիների՝ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային և դրանից դարերով առաջ տեղի ունեցած պատերազմներով, որտեղ նրանք կռվել են կողք-կողքի»։
«Սերգեյ Վիկտորի , ՌԴ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է վստահելի դաշնակից ,այլ ոչ թե՝ գլխացավանք , մենք պատրաստ ենք անել ամեն ինչ , ոպեսզի իշխանափոխությունից հետո մենք նորից , ինչպես մինչև 2018 թվականը, շարունակենք մնալ Ռուսատանի վստահելի դաշնակիցը Հարավային Կովկասում , իսկ դրա համար խնդրում եմ գիտակցել, որ Փաշինյանը չի կարող բանակցել Հայստանի հանրապետության անունից, խնդրում եմ չխաբվեք նրա հավաքած քվեներին , դրանք կազմում են մեր երկրի չափահաս բնակչության ընդամենը՝ ¼-ը, դրանք ձեռք են բերվել կեղծիքով և ստով ։ Փաշինյանը բանակցում է բացառապես իր արհյունոտ իշխանությունը պահելու համար»,-ասաց Մամիջանյանը։
«Ուզում եմ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից պնդել, որ Արցախն էլ ունի ինքնորոշման իրավունք, ճիշտ այնպես, ինչպես՝ բոլոր ազգերը»,-խոքը երզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը