09 06 2022

Խնդրում եմ չխաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին․ Մամիջանյանը՝ Լավրովին



«Մեր՝  Հայաստանի ու Ռուսաստանի բաեկամությունը , ռազմավարական դաշնակցությունը ոչ թե միայն միջազգային պայամանգրերով է ֆիքսված այլ ՝ արժեքաբանական, մեր ժողովուրդների բարեկամությամբ է ֆիքսված , մենք առնվազն տարակուսած ենք, չեք հասկանում  թե ո՞նց կարող է  ՌԴ արտգործնախարարը հանդիպել  այն մարդկանց խմբի հետ ,որոնք պարբերաբար տասնամյակներ շարունակ վնասել են Հայաստանի և Ռուսաստանի  եղբայրությունը, ո՞նց կարող է հանդիպել այն մարդկանց խմբի հետ , ոորի խորհրդարանական խմբակցությունը 2021 թվականի  նոյեմբերի 16-ի իրադարձությունների  ժամանակ անհիմն  հակառուսական և ՀԱՊԿ-ի քննադատության հիստերիա էր բարձրացրել ԱԺ-ում»,-այս մասին ԱԳՆ-ի դիմաց, դիմելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք , որ «Դիմադրության» շարժման մասնակիցները հավաքվել էն ԱԳՆ-ի դիմաց՝ Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ։

  «Ակնկալում ենք, որ կստանանք պատասխան , թե ե՞րբ է իրականցվելու՝  այս տարվա մարտի վերջին  տեղի ունեցած  Փառուխի և Քարագլխի  դեպքերից հետո  ՌԴ ՊՆ յհայտարարությունը,  առ այն,  որ  ադրբեջանական կողմը քաշվելու է ելման դրրքեր»,-ասաց նա։

« Իշխանությունները անցողիկ են, կոնկրետ այս իշխանությունն արդեն անցած է , բայց հայ-ռուսական հարաբերությունը դարերով է , հավերժ է , որովհետև այն օծված է՝ միմյաց խառնված մեր և ռուս ժողովրդի նախնիների՝ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային և դրանից դարերով  առաջ  տեղի ունեցած պատերազմներով, որտեղ նրանք կռվել են կողք-կողքի»։

«Սերգեյ Վիկտորի , ՌԴ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է վստահելի դաշնակից ,այլ ոչ թե՝  գլխացավանք , մենք պատրաստ ենք անել  ամեն ինչ , ոպեսզի իշխանափոխությունից հետո մենք նորից , ինչպես մինչև 2018 թվականը,  շարունակենք մնալ Ռուսատանի վստահելի դաշնակիցը Հարավային Կովկասում , իսկ դրա համար խնդրում   եմ գիտակցել, որ Փաշինյանը չի կարող բանակցել Հայստանի հանրապետության անունից, խնդրում եմ չխաբվեք նրա հավաքած քվեներին , դրանք կազմում են մեր երկրի չափահաս բնակչության ընդամենը՝  ¼-ը, դրանք ձեռք են բերվել կեղծիքով  և ստով ։ Փաշինյանը բանակցում է բացառապես իր արհյունոտ իշխանությունը պահելու համար»,-ասաց Մամիջանյանը։  

«Ուզում եմ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից պնդել, որ Արցախն էլ ունի ինքնորոշման իրավունք, ճիշտ այնպես, ինչպես՝  բոլոր ազգերը»,-խոքը երզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ