09 06 2022

Իշխանությունը կապ չունի հայ ժողովրդի կամքի և դիրքորոշման հետ․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԳՆ-ի մոտ



Մենք գտնվում ենք ԱԳՆ դիմաց, քիչ հետո շենք է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախ ասում ենք՝ բարով եք եկել մեր երկիր, բայց մենք այստեղ ենք շատ հստակ մեր ուղերձը փոխանցելու, որ այն մարդկանց հետ, ովքեր ներկայանում են ՀՀ իշխանություն, որոնց հետ Դուք բանակցություններ եք վարում, իրենք կապ չունեն հայ ժողովրդի կամքի և դիրքորոշման հետ։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ «Դիմադրության» ակցիայի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Իրենց հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև իրենք չունեն մանդատ ժողովրդի կոմղից երկիրը նոր զիջումների տանելու, հստակ թող բոլորն իմանան՝ այդ կապիտուլյանտ հողատուի հետ ցանկացած պայմանավործություն առ ոչինչ է»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ