08 06 2022

Պետական Կառավարման ակադեմիան հերթական անգամ նոր ապոգեյի է հասցնում իր «գիտակրթական անբարոյականությունը»․ Արմեն Հարությունյան

Պետական Կառավարման ակադեմիան հերթական անգամ նոր ապոգեյի է հասցնում իր «գիտակրթական անբարոյականությունը»․ Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ոչ այնքան վաղ անցյալում էր, որ ՊԿԱ-ն ակնհայտ քաղաքական հետապնդումների արդյունքում խզեց դասավանդելու պայմանագրերն ոլորտի առաջատար ու դասավանդմանը նվիրված մի շարք մասնագետների հետ, այդ թվում ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի և ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ։
Իսկ այսօր Պետական Կառավարման Ակադեմիայում ավարտական սեզոնը լի է քաղաքական հայացքների պատճառով տուժող ուսանողների անհանգստությամբ։ Բացարձակ դասեր չքաղելով իրենց նախկին սխալներից ու զրոյին հավասարացված հեղինակությունից, վերոհիշյալ ԲՈւՀ-ը հերթական անգամ նոր ապոգեյի է հասցնում իր «գիտակրթական անբարոյականությունը»: Այս անգամ տուժում են Արցախյան հարցում ազգանվեր ու ոչ պրոիշխանական հայացքներ ունեցող ուսանողները, ովքեր չեն կիսում իշխանության դավաճանական ու հայկական շահերից չբխող հայացքներն ու թեզերը և վերջին շրջանում որևիցե կերպ առնչվել են մեր շարժմանը։
Ուսանողների մոտ կա արդարացված մտավախություն, որ մի քանի օրից կարող են մնալ առանց դիպլոմ, քանի որ 40 բալ անցողիկից ցածր են գնահատվել, չնայած մինչ այդ նույն այդ շրջանաարտները, իրենց թեզերի վերաբերյալ ստացել են իրենց ղեկավարի ծայրահեղ դրական եզրակացությունը։
Ուղիղ ուզում եմ դիմել կառավարությունից ՊԿԱ «գործուղված» Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ով այս տարի նախագահել է պետական քննական հանձնաժողովը և փաշինյանին նվիրված խունտայի կարկառուն ներկայացուցիչ, ոչ բարով ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանին։ Աստված չանի, ձեր անողնաշարության պատճառով հանկարծ ուսանող տուժի, Աստված չանի ձեր միաբջիջության պատճառով ինչ-որ ուսանող իր քաղաքական հայացքների պատճառով մնա առանց դիպլոմ, ու Աստված չանի հանկարծ ձեր պատճառով մեր երկիրը այդ փայլուն ուսանողների նման` այդքան կարևոր մասնագետներ կորցնի։ Բոլորովս կռիվ ենք տալու ամեն մի ուսանողի համար։

Հիշեցնենք, որ Yerevan.Today-ը գրել էր, որ  Կառավարման ակադեմիայում «զուգադիպությամբ» դիպլոմներից զրկվում են Արցախի շուրջ հակաիշխանական դիրքորոշում ունեցողները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ