Armlur.am-ը գրում է․ Դատական դեպարտամենտն արդեն նոր ղեկավար ունի: Նա Արմեն Հարությունյանն է, նախկին դատախազ: Ինչու է հենց նա նշանակվել դատական դեպարտամենտի ղեկավար: ArmLur.am-ին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը իր՝ դատախազ եղած ժամանակվա հին ընկերներին տեղափոխում է դատական համակարգ:
Բանն այն է որ Արմեն Հարությունյանը նախկինում եղել է զինվորական դատախազության քննիչ եւ Գագիկ Ջհանգիրյանը հետ բավականին մտերիմ է եղել: Արդյունքում, Հարությունյանը մեկ տարի առաջ թոշակի անցավ եւ ահա նախկին դատախազը մեկ տարի անց նոր պաշտոն ստացավ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն:
2015 թվականի հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը