04 06 2022

Ինչպես են ոստիկանները Զոհվածի հերոսի հոր շապիկը պատռած քաշելով տանում



«Երեկ, երբ երթին էի, պարզ դարձավ, որ ոստիկանական ուժերը փորձում են բախում հրահրել: Ես անկյունում կանգնած, նայում էի, որևէ բան չէի անում, և երբ ոստիկանական շարքերը վահաններով մոտեցան մայթին, նայելով իրենց աչքերին դիմեցի իրենց ու ասացի՝ այս տղան հազարավոր թուրքերի է սպանել: Նկատեցի, որ նայում էին նկարում Հայկազիզ աչքերին ու հասկանում էին, թե ով է իրենց դիմաց կանգնած, բայց հետևից շատ արագ մի սև բերետավոր վազեց վրաս, երկու ձեռքով բռնեց թևիցս և քաշեց իրենց ոհմակի մեջ: Դրանից հետո պատռեցին շապիկս, որի վրա տղայիս նկարն է, և ես զգացի, որ գլխիս հարվածներ եմ ստանում: Դա մարտեր էին առանց կանոնների, չնայած կարծում եմ, որ այդ ժամանակ այդ դաժանությամբ այդպես չեն հարվածում, ինչպես ինձ»,- ֆրանսիայի հրապարակում ասել է զոհված հերոս Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը:

Տեսանյութում զոհված զինծառայողի հայրն է, ում ոստիկանները խփելով ու քաշքշելով տանում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ