Ես այս շենքում նստած ղեկավարի մասին մի առիթով ասել եմ, էդ հայտնի Սաքոյի. մենք տեղեկություններ ունենք ու արդեն ակնհայտ է, որ ոստիկանության շատ գործողություններ ղեկավարում է ինքը ու բազմաթիվ անգամ ականատեսն ենք եղել, թե ոնց է խախատել օրենքները, այգիներից, սրճարաններից ուղղորդում ոստիկանության բռնի գործողությունները: ՊՊԾ շենքի մոտ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին:
«Ուրեմն, լսի՛ր, Սաքո, ես քեզ մի անգամ ասել եմ, հիմա էլ խոստանում եմ, որ քո պագոնները հաստատ պոկվելու են, որովհետև էս բոլոր բռնությունները դու անձամբ ես անում: Նորից եմ զգուշացնում՝ այսքանով, որ էկանք քո դուռը, փախչելու տեղ չես ունենալու, խելքի արի, վերջ տուր էն սադրանքներին ու բռնություններին, որ դու անում ես»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը