«Ես ունեմ հստակ պատկերացում այն մասին, որ ոստիկանությանը կա տրված հրաման անխնա, առանց տարբերակելու, ոժ կիրառել նույնիսկ երեխայի, կնորջ, տարեցի նկատմամբ։ Իմ կողքին կանգնած տարեցին գցեցին գետնին ու 10 հոգով ծեծի էին ենթարկում։
Այն , որ արդեն գետնին հայտնված տարեց մարդուն ծեծի են ենթարկում դա արդեն հստակ ցուցում է։ Նրանք, ովքեր տարիներ առաջ ասում էին՝ ժողովուրդ ջան ձեր առաջ խոնարհվում ենք , սիրում ենք, էսօր ծեծելու հրաման են տալիս այդ նույն ժողովրդին»,-այս մասին Լրագրողների հետ հանդւպմանն ասաց Աննա Գրիգորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը