Երեկ լրատվականներից մեկի օպերատորին ոստիկանները հարվածել, գցել են գետնին, վերցրել են աշխատանքային գործիք հանդիսացող մոնոփոդը և սկսել ծեծել ցուցարարներին: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Արամ վարդևանյանը: Նա ցուցադրեց նաև, թե ինչպես է վնասվել սարքը ոստիկանների գործողությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ ոստիկանների գործողությունների արդյունքում իր աշխատանքային գործունեությունն իրականացնելիս տուժել է Yerevan.Today-ի օպերատորը, վնասվել է մոնոփադը և կորել է ուղիղ եթերի սարքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը