Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ոստիկանության կողմից արդեն կիրառվում են զենքերով ուղեկցվող սադրիչ գործողություններ, որոնց հեղինակները մի քանի հոգի են (ենթադրում եմ՝ ոստիկաններ չեն կամ հատուկ պատրաստված ոստիկաններ են)։
Եթե ուշադիր նայեք, ոչ բոլոր ոստիկաններն են իրենց պահում անբարոյական սրիկաների նման։ Կոնկրետ մեկ տասնյակի չափ դեմքեր են, որոնք հայհոյում են, դաժանաբար հարվածում, ինչն էլ առաջացնում է բողոքի մասնակիցների զայրույթն ու պատասխան քայլը։
Հունիսի 3-ի ոստիկանության արարքը պատերազմ էր սեփական հանրության դեմ, և դա էժան չի նստելու ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ նրա աթոռը պահող սրիկաների վրա։
Ոստիկանության արձակած կրակոցների պատճառով 40-ից ավելի մարդ հիվանդանոցում է։
Նիկոլ Փաշինյանը արյան ծարավ է։ Նրա դրսի տերերի ցանկությունն է դա։ Բայց եթե արյուն եղավ, ապա նոր ողբերգական էջ կբացվի մեր պատմության մեջ, ու Նիկոլ Փաշինյանի ուսերին կմնա ոչ միայն 2020-ի պատերազմի զոհերի, այլև 2022-ի սադրանքի պատասխանատվությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը