Երբ ժամանակը կգա, որոշումը կհրապարակվի, բոլորը կիմանան դրա մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Տիգրան Ավինյանը երբ է նշանակվելու փոխքաղաքապետ:
Հարցին, թե ո՞րն է ձգձգելու պատճառը, քաղաքապետը նշեց, որ իր կարծիքով՝ այս պահին դրա մասին խոսելու անհրաժեշտություն չկա:
Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ եղել է առաջարկ ՔՊ-ին անդամակցելու, Սարգսյանն ասաց, որ ոչ, ինքը ևս այս պահին ցանկություն չունի:
Իսկ, թե ինչ է անելու, երբ Ավինյանն արդեն քաղաքապետ նշանակվի, Հրաչյա Սարգսյանը հստակ չպատասխանեց. «Ժամանակը կգա, կտեսնենք ինչ եմ անելու: Այս պահի դրությամբ որոշում չկա, թե ինչ եմ անելու, մեկ տարուց ավել ժամանակ կա դեռ:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը