«Այն ինչով զբաղվելու է սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովը լավ բան չի անելու, որովհետև լավ տեղ չի տանելու․ այս ուղղությամբ մենք ավելի գլոբալ ենք ձևակերպել խնդիրը՝ պետք է դադարեցնել այդ հանձնաժողովի աշխատաքները, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Բայց քանի որ իշխանությունը ծնկի եկած է , կապիտուլյացիա ստորագրած է և առհասարակ իր աթոռը պահելու համար պատրաստ է ցանկացած զիջման ամեն ինչ սպասելի է»,-համոզմունք հայտնեց Իշխան Սաղաթելյանը՝ վերահաստատելով․ «Մենք դեմ չենք սահմանագծմանն ու սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել ուժի սպառնալիքի ներքո»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը