Տևական ժամանակ է զոհվածների մայրերիս, այրիներս դռնեդուռ են գցել, կառավարությունը չունի պատասխան, հիմա էլ իրենց գործով զբաղվելու փոխարեն՝ ծնողներիս անցյալն են փորփրում, իրենց կեխտոտ լրատվականներով փորձում են մրոտել զոհվածների ընտանիքներիս»,-ասում է ՔԿ մոտ ակցիայի եկած Արուս Հարությունյանը՝ Իշխան Պետրոսյանի այրին: Զոհվածներից մեկի մայրն էլ խստորեն նախատեց իրենց անցյալը փորփրող պաշտոնաներին՝ ասելով, որ իրենց անցյալի միակ սխալը իրենց նահատակված հերոս որդիներին հայրենասեր դաստիարակելն է եղել.
«Էդ որ դրել փորփրում ենք բոլորիս անցյալը, թե ով ինչ ունի նախկինում սխալ, մենք սխալներ թույլ չենք տվել, մեր միակ սխալը երևի այն էր, որ մեր հերոս տղերքին հայրենասեր էինք դաստիարակել ու տվել ենք ձեզ՝ հանուն հայրենիքի, դա էր մեր միակ սխալը անցյալի:
Մենք չենք վախենում, փորփրեք ինչքան կուզեք, ինչից վախենում էինք արդեն կորցրել ենք : Հեռվից ակնարկներ են մեզ հասնում, թե տնտղում եք կոմպրոմիսի համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը