«Սիրելի՛ հայրենակիցներ, սրանք էն կառավարության անդամներն են , ովքեր խոսում են ժողովրդից , ժողովրդի իշխանությունից , ովքեր ասում էին կառավարության դուռը ժողովրդի դուռն է, այստեղ ամեն ինչ-հատ-հատ պետք է մերկացնենք ու ասենք ով եք դուք։ Արձանագրենք, որ այս շենքում գտնվող նախարարութունների ղեկավարները որևէ բացատրություն չունեն այն փաստաթղթի հետ կապված , որը մենք պետք է ընդունենք ժողովրդի կողմից։ Երկրորդը՝ խուսափում և փախնում են պատգամավորների հետ հանդիպելուց , 3-րդ՝ իրենք իրենց աշխատանքը սկսում ու ավարտում են ոստիկանական շթերի հետևից։ Մենք ձեզ վստահեցնում ենք որ ոստիկանությունը ձեր իշխանությունը երկար չի կարող պահել։ Մեկ անգամն ևս արձանագրում ենք, որ կառավարության անդամները պարզապես փախած են , ռիսկ չեն անում հանդիպեն պատգամավորների հետ»,-այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ԱԳՆ-ի շենքի դիմաց, որտեղ բազմահազար քաղաքացիներ ու ընդդիմադիր պատգամավորներ գնացել էին՝ հայտնի հայտարարության տեքստը նախարարներին փոխանցելու և նախարարների դիրքորոշումը հստակեցնելու պահանջով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը