30 05 2022

Հիմա Հայաստանում լուռ հանրաքվե է, իրենք չքվեարկելու տարբերակ չունեն. Քրիստինե Վարդանյան



Այն փաստաթուղթը, որ հրապարակել ենք, ընդդիմադիր պատգամավորների կողմից գրված կետեր չեն, դրանք այն կարմիր գծերն են, որոնք ժողովուրդը 30 տարի շարունակ գծել է: Այս մասին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նրա խոսքով՝ պաշտոնյաները հստակ պատասխան չունեն այդ փաստաթղթին, դրա համար էլ տեղի ունեցավ այդ սադրանքը:

«Պետք է հիասթափեցնել այս մարդկանց, մենք առաջիկա շաբաթը գնալու ենք այս պատասխանի հետևից, իրենք հստակ պետք է պատասխանեն՝ կողմ են Արցախին և Հայաստանին, թե դեմ են»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ