30 05 2022

Ո՞վ է Հայաստանի սահմանները գծող Ադրբեջանցի փոխվարչապետը, որ ծնվել ու մեծացել է Տավուշում



Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նախագահ նշանակված Ադրբեջանի փոխվարչապետ  Շահին Մուսթաֆաևը, որ պարզվեց՝ ծնվել-մեծացել է Հայաստանում, Նոյեմբերյանի N 2 միջնակարգ դպրոցում է սովորել մինչև 8-րդ դասարանը: Ավելին՝ Հայոց լեզվի ուսուցչուհու խոսքով՝ հայերենով բազմաթիվ շարադրություններ է ժամանակին  գրել Շահին՝ մեր երկրի հանդեպ իր սիրո մասին, փայլուն սովորել է Հայոց լեզուն ու հայ գրականությունը, մինչդեռ քույրը՝ Գյուլնարան, նույն ուսուցչուհու մոտ հայերենի դասաժամերին, ասում է,  Հայստան բառը համառորեն փոքրատառով է գրել: 5-րդ ալիքի լրագրողը գտել է Հայաստանի սահանները գծող Ադրբեջանի փոխվարչապետին կրթած հայկական դպրոցն  ու նրա դասարանը, խոսել է  Շահին Մուսթաֆաևի հայերենի ուսուցչուհու՝ տիկին Անուշի հետ՝ ոսկե մեդալակիր Շահինի ու նրա՝ հայերենին տիրապետելու շնորհիվ ստանձնած ոչ հայանպաստ նոր առաքելության մասին: 

Մանրամասն՝ 5-րդ լիքի տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ