28 05 2022

Ձախողված են բոլոր նրանք, ովքեր մեր երկրում սպասարկելու են թշնամու շահը. Իշխան Սաղաթելյան



Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կայացած է: Հանրահավաքի ժամանակ ելույթի իր խոսքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

«Սիրելի հայրենակիցներ, նախ ցանկանում եմ շնորհավորել մեր անկախության և պետականության վերակերտման օրը: Մայիսի 28-ը շնորհավոր բոլորիս: Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Այդ խենթերը հայկական պետականության հիմնադիր հայրերը կատարեցին ամենակարևոր ընտրությունը անկախ և ազատ հայրենիք ունենալը նրանք գերադասեցին ամեն ինչից՝ ստանձնելով հսկայական պատասխանատվություն, նրանք դարձան մեր ժողովրդի ամենալուսավոր զավակների ժառանգը: Քաոսից և համատարած ավերածություններից ստեղծեցին պետություն, դպրոցներ հիմնեցին, գրադարաններ բացեցին, համալսարաններ ստեղծեցին»- ասաց Իշխան Սաղաթելյանը և ընդգծեց, որ հիմա նրանց պատգամը փոխանցվել է նոր սերնդին:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ