Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Հայկական արբանյակի մասին ՀՀ իշխանության հայտարարածի ամբողջ իրականությունը պարզելու համար պաշտոնական հարցում եմ ուղարկել ամերիկյան SpaceX և իսպանական Satlantis ընկերություններին։
Մինչև պաշտոնական պարզաբանումը արդեն իսկ ունեմ արբանյակի մասին գրեթե բոլոր տվյալները։
Սպասենք մի քանի օր, որպեսզի հանգստանա մեր հանրության արբանյակային էյֆորիան ու հրճվանքը, ես կբացեմ բոլոր փակագծերը հստակ ու անհերքելի փաստերով։
Կբազմապատկվի մեր ուրախությունը, թե կլինի հերթական հիասթափությունը, կիմանանք 2-3 օրից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը