25 05 2022

Եթե Արցախը Հայաստանի հետ ցամաքային կապ չունեցավ, այնտեղ հայապահպանության խնդիր ենք ունենալու. Արմեն Ռուստամյան



Արցախի հարցը ոնց պետք է լուծենք-

Արցախի հարցի լուծման ուղղությունը և դրա հետ կապված անելիքները մեր ժողովուրդը վաղուց արդեն ձևակերպել է և որևէ իշխանություն այլ բան չի կարող անել, քան իրակնացնել ժողովրդի այն կամքը, որ առաջին հերթին հենց Արցախի ժողովուրդն է արձանագրել: Ֆրանսիայի հրապարակում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ակնհայտ է, որ առնվազն երեք նախապայմաններ ենք նշում, առանց որի Արցախի հարցի լուծումը հայանպաստ չի կարող լինել: Սա է, որ մենք պահանջելու ենք թե՛ այսօրվա իշխանություններից, թե՛, եթե վաղը ձևավորվի Ազգային իշխանություն, նա պարտավորված է լինելու այդ հայեցակարգով առաջնորդվել»:

Ամբողջականը՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ