25 05 2022

Խայտառակ ցածր մակարդակի պահվածք է դրսևորում ոստիկանությունը․ Հովհաննես Հարությունյան



Խայտառակ ցածր մակարդակի պահվածք է դրսևորում ոստիկանությունը՝ այցեր կատարելով երիտասարդների տներ, զանգելով անչափահասների ծնողներին՝ հրավիրելով բաժիններ՝ բացատրություններ տալու։ Կարծես վերջին հույսն է մնացել  ծնողների միջոցով ոստիկանական ճնշումների միջոցով երիտասարդներին դուրս բերել այս պայքարից, բայց օր-օրի, ժամ-ժամի պրոցեսը ցույղց է տալիս, որ այդ քայլերն իրենց կողմից իրականցվող ոչ թե իրենց օգտին է աշխատում, այլ՝ մեր օգտին։ Այս մասին «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը։

«Փորձում են երիտասարդների ազատ գործունեության վրա  ճնշումներ իրականացնել, ինչը երիտասարդներին ավելի ոգևորում է միանալ պայքրաին և մինչև վերջ կանգնել այստեղ։ Այս պայքարն անկասելի է, որովհետև երիտասարդներն են կանգնել ոտքի, ահնար է կոտրել այս երիտասարդներին»,-ասաց Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ