Ֆրանսիայի հրապարակում տեղադրված է «ամոթի պատ», որի վրա անընդհատ թարմացվում են ամոթալի վարքով հանդես եկող ոստիկանների լուսանկարները։
Այսօր՝ մայիսի 25-ի առավոտյան, Երևանի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում մի քանի շարք կանգնած ոստիկաները զինված էին վահաններով, մահակներով, սաղավարտներ ու զրահաբաճկոն էին կրում։ Նրանցից մեկը շոյում էր իր դիմաց կանգնած երեխայի գլուխը։ Իսկ համաժողովրդական անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև բազմաթիվ կանայք՝ երեխաների հետ միասին, անգամ՝ օրորոցային երեխաների հետ միասին։ Ինչ խոսք, գովելի է ոստիկանի պահվածքը։ Նկարի ձախ կողմում իրենց վայրենու պես պահող ոստիկաններն են, որոնք քաշքշում, ծեծում են մարդկանց, կոտրում ոտքերը, առանց խնայելու անգամ կանանց ու տարեցներին։
Կարծում ենք իմաստ ունի «ամոթի» պատի կողքին տեղադրել նաև «արժանապատվության պատ» և նրա վրա փակցնել արժանապատիվ ոստիկանների լուսանկարները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը