Հոգնել կարելի է քայլելուց, նստելուց, ֆիզիկական աշխատանք կատարելուց, իսկ հայրենիք ունենալուց հոգնել անհնար է։ Այս մասին Դիմադրության շարժման երթի ժամանակ ասաց Արեգնազ Մանուկյանը։
«Այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք հասկանում է, որ իր պայքարը հայրենիք ունենալն է, հետևաբար դրանից հոգնել անհնար է։ Կոչ եմ անում մեր ժողովրդին, այն մարդկանց, ովքեր դեմ են այս իշխանությունների հակահայ քայլերին, ովքեր հասկանում են թե ուր են տանում թուրք ադրբեջանական շահերը սպասարկող իշխանությունները դուրս գան տներից չտրվեն մանիպուլյացիաներին»,-ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը