«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջին տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր անձրևանոցներով զբոսանում էինք Հանրապետության հրապարակում և ցանկանում անցնել զեբրայով, որով թույլատրվում էր այլ քաղաքացիների տեղաշարժը: Ոստիկանությունը փորձեց արգելել մեզ դա անել: Արդյունքում 5 մարդ առևանգվեց ոստիկանների կողմից հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնելու և փողոցը թույլատրված վայրով անցնելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը