«Երկու օր է, որ այս տարածքում ունենք «Ամոթի պատ»․ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր գործում են ժողովրդի դեմ , ծառայում են անձերի, այլ ոչ թե պետությանը, իրենց նկարները գամելու ենք «Ամոթի պատին» ։ Երեկվանից ինձ մոտեցան տարբեր քաղաքացիներ և փաստաբաններ առաջարկեցին «Ամոթի պատին» տեղադրել այն դատավորների անունները, ովքեր կատարելով իշխանության հրահանգները, մարդկանց տանում են ապօրինի կալանքների։ Դատական համակարգում կան արժանապատիվ դատավորներ, ովքեր ծառայում են օրենքին , հավտարիմ են օրենքին ու սահմանադրությանը։ Եկեք ծափահարենք նրանց, որովհետև նրանք ամուր են պահում պետության հիմքերը, իսկ դհոլչի պատվեր կատարող դատավորները հայտնեվելու են այս ամոթի պատին» ,-այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղթելյանը։Մանրամսն՝ տեսանյութւոմ։ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը