19 05 2022

Ամո՛թ քննչական մարմիններին․ Մենք ունենք բարոյականության ճգնաժամի հետապնդում․ Արամ Վարդևանյան



«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 

Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ 

Ակցիայի ժամանակ Արամ Վարդևանյանը անդրադռանալով զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի և հորեղբոր Արթուր Գալեյանի ձերբակալություններին, հայտարարեց․

«Ամոթ քննչական մարմիններին։ Այստեղ իրավունք, օրենքի նկատմամբ վեճ չկա, որովհետև որևէ կարիք մարդուն ձերբակալելու չկար, բայց այստեղ հաճախ լսել եք չէ քաղաքական հետապնդում հասկացությունը, ես կարծում եմ այս դեպքում մենք ունենք բարոյականության ճգնաժամի հետապնդում, որին վերջ պետք է տանք՝ պայքարով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ