Իշխանականներն ու իրենց ամբողջ քարոզչամեքենան ամեն օր սկսում են խոսել այն մասին, թե պայքարը մարում է, բայց ինչպես տեսնում եք՝ մեր երկվա երթից էլ պարզ է դառնում, որ պայքարը չի մարում, այստեղ մարող պայքար չկա, այլ հակառակը: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց համազգային շարժմանը միացած երիտասարդներից մեկը:
«Ես այստեղ եմ իմ հայրենիքի, իմ ընկերների համար, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմում և այստեղ եմ ապացուցելու, որ այդ մարդկանց արյունը ջուր չի դառնալու երբեք»:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, մեր զրուցակիցն ասաց. «Մեր ընկերներին բերման են ենթարկում, ես եմ այստեղ, ինձ բերման ենթարկենն, իմ մյուս ընկերներն են լինելու այստեղ, ու մենք ավելի հակառակը՝ ավելի ենք շատանալու»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը