18 05 2022

Իրենց բիրտ ուժը մեզ չի վախեցնում, մենք միայն վախենում էինք Արցախի կորստից, հիմա էլ՝ Հայաստանի. երիտասարդ



Իշխանականներն ու իրենց ամբողջ քարոզչամեքենան ամեն օր սկսում են խոսել այն մասին, թե պայքարը մարում է, բայց ինչպես տեսնում եք՝ մեր երկվա երթից էլ պարզ է դառնում, որ պայքարը չի մարում, այստեղ մարող պայքար չկա, այլ հակառակը: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց համազգային շարժմանը միացած երիտասարդներից մեկը:

«Ես այստեղ եմ իմ հայրենիքի, իմ ընկերների համար, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմում և այստեղ եմ ապացուցելու, որ այդ մարդկանց արյունը ջուր չի դառնալու երբեք»:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, մեր զրուցակիցն ասաց. «Մեր ընկերներին բերման են ենթարկում, ես եմ այստեղ, ինձ բերման ենթարկենն, իմ մյուս ընկերներն են լինելու այստեղ, ու մենք ավելի հակառակը՝ ավելի ենք շատանալու»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ