Վերքննիչ դատարանում 3-րդ անգամ Փաշինյանի դեմ հարոցված գործի քննությունը հետաձգվեց: 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվեց, որովհետև դատախազը չէր ներկայացել դատին, իսկ իրենք հիմա փակել են փողոցը և պահանջում են, որ դատախազը գա և նիստը շարունակվի:
«Դատական համակարգը վերածվել է մանկապարտեզի, ակնհայտ խախտումներ են տեղի ունենում հենց»,-ասաց Կարին Տոնոյանը:
Նա նաև հավելեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել պետական դավաճանության հոդվածով Փաշինյանի դեմ գործ հարուցելու համար. «Ստացվում է այնպես, որ մեզ ուղղակի ծաղրում են, ամեն շաբաթ նիստ են անում, կես ժամ հետո հետաձգում և այսպես շարունակ»::
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը