16 05 2022

«Առանց Նիկոլ Հայաստան». Գլենդելում ևս հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը



«Միություն, պայքար, հաղթանակ, առանց թուրքի Հայաստան, Նիկոլ դավաճան»,- այս կոչերով ԱՄՆ Գլենդել քաղաքում ևս մեր հայրենակիցները քայլերթ են իրականացնում՝ ի աջակցություն Հայաստանում ձևավորված «Դիմադրության» շարժմանը: 

Նրանք նախ հանրահավաք են իրականացրել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ, այնուհետև քայլերթ իրականացրել և բոլոր հայերին կոչ արել միանալ իրենց:

Ամերիկահայերը նշում են, որ կա ապագա կամ Նիկոլով և առանց Արցախի, կամ կա ապագա Արցախով՝ առանց Նիկոլի և իրենք ևս պետք է պայքարեն հանուն Արցախի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ