13 05 2022

Մինչև վերջ գնալու ենք, ոչնչի առջև չենք կանգնելու․ Առուշ Առուշանյան



ՀՀ տարբեր մարզերից մարդիկ ներգրավված են այս պրոցեսների մեջ և ամենակարևորը, որ արձանագրում ենք՝ մարդիկ պատրաստակամ են մինչև վերջ գնալու, դա մեզ էլ է մոտիվացնում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասա Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Եթե վարչապետ կոչվածն է իր բերանով ասում Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, մենք այս իշխանությունից ի՞նչ պետք է սպասենք, կարող ենք ենթադրել որ կանխամտածված էր էս պատերազմը և պլանավորված։ Ավելի վտանգավոր բաներ էլ կան, և ենթադրում եմ՝ լինելու են, այս մարդկանց համար հայրենիք, նամուս, թասիբ զրո է»,-ասաց Առուշանյանը։

Նա նշեց, որ շարժմանը միացել է ոչ թե որպես Գորիս համայնքի ղեկավար, այլ որպես շարքային քաղաքացի․

«Մինչև վերջ գնալու ենք, ոչնչի առջև չենք կանգնելու։ Այս մարդիկ մեր պետությունն օր օրի քանդում են, մեր պետության փրկության համար պետք է այս անհայրենիքները գնան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ