12 05 2022

Քննիչին ասել ենք՝ անմիջապես Փաշինյանին ներգարվեն որպես մեղադրյալ․ զոհվածի հայր



Մենք 15 ծնողով լիազորագիր ենք տվել փաստաբան Վահան Հովհաննսյանին և այդ 15 հոգոի հարցաքննությունն է ՔԿ-ում։ 1-ին օրվա համար հրավիրեցին երկու ծնողի։ Առաջինը ես եմ հարցաքննվել։ Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողներին ասաց զոհված զինծառայողի հայր, տուժողի իրավահաջորդ Արա Ռոստոմյանը։

«Անմիջապես մեր հաղորդման հիման վրա մեր որդիներին ճանաչում են տուժող, մեզ իրավահաջորդ և միանգամից թուղթը տվեցին ստորագրեց քննիչը և երբ որ կարդացի որպես իրավահաջորդ՝ ինչով եմ ես ճանաչվել։ Այնտեղ գրված էր մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից․․․ դրա հիման վրա մեզ ճանաչել են տուժող, ես էլ ներկայացրի, որ մի խումբ պաշտոնատար անձ գրածը վերացական է, ամենաբարձր պաշտոնատար անձը ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն է, և նա ինքնախոստվանական ցուցմունք է տվել ապրիլի 13-ին ԱԺ-ում և դրա հիման վրա մենք միակ մեղավորը ճանաչում ենք իրեն»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ