«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
Բայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում:
Նիկոլների մտքում միայն փողն է. նրանք վստահ են, ընդդիմադիրները փողով ցույց են գնում, փողով փողոց են փակում, փողով հարցազրույց են տալիս, փողով ֆեյսբուքում ստատուսներ են գրում:
Սրանք փողից բացի այլ արժեք ու գաղափար չունեն, սրանք ապրում ու շնչում են փողի համար:
Նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները չեն պատկերացնում, որ ՄԱՐԴԸ կարող է ունենալ գաղափար, թասիբ, ազգային արժանապատվություն, հայրենասիրություն, պատիվ: Նրանք երբեք չեն ունեցել այդ զգացմունքները և դա խորթ ու անհասկանալի է իրենց համար:
Նիկոլները չեն հասկանում, ո՞նց կարելի է հանուն գաղափարի, արժեքների ու սկզբունքների 12 օր գիշեր-ցերեկ պայքարել, բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ, քայլել օրը 20 կմ:
Չեն հասկանում ու ընկնում են ֆանտզիաների գիրկը. ինչ որ գնացուցակ են պատրաստում ու տարածում իրենց հետևորդների մեջ, նորից պառակտում Հայ ժողովրդին, ատելություն սփռում, թալանի մասին նորից հիշում:
Բայց էնքան անուղեղ են, որ չեն մտածում, որ վիրավորում են տասնյակ հազարավոր ազնիվ ու հայրենասեր Հայ մարդկանց:
Էնքան հիմար են, որ չեն հասկանում, որ իրենց հրապարակած գնացուցակով 10 օր երթեր անելու ու փողոց փակելու համար նույնիսկ Իսրաելի պետական բյուջեն չէր բավականացնի:
Ոչինչ, քիչ մնաց, շատ շուտով վերջ կդնենք էս մանր չարչիությանն ու որկրամոլությանը . .
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը