Մենք կորցրել ենք սերն իրար հանդեպ, վստահությունը արդարության հանդեպ, և այս օրհասական պահերին, երբ համատարած արժեզրկում է տիրում՝ սկսած մարդուց, վերջացրած հայրենիքի ու ազգային գաղափարների, մեզ անհրաժեշտ է միասնականությունը և կարևորելն այն արժեքները, որոնք ազգային են։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մշակութային գործիչների քննարկման ժամանակ ահազանգեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նախկին տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը։
«Արցախն ինձ համար մեր ազգային արժանապատվությունն է։ Արցախցին իմ քույրն ու իմ եղբայրն է, մեզնից մեկը։ Առանց Արցախի չենք կարողանալու ապրել ոչ ՀՀ-ում, ոչ էլ օտար ափերում։ Ինչքան էլ փախչեն, գնան, բայց ծռված ողնաշարով, ամոթխած գետնին նայելով ապրելը ո՞րն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը