Տավուշի մարզի Չինարի համայնքում գտնվող Խորանաշատ վանական համալիրը 800 տարեկան է: Այս օրերին իրականացվելու են միջոցառումներ նվիրված եկեղեցու 800-ամյակին։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մշակութային գործիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Խորանաշատ վանական համալիրը գտնվում է ադրբեջանական սահմանագծի վրա, ընդամենը 70 մետր հեռավորության վրա և ադրբեջանցի դիպուկահարներն ուղիղ նայում են վանքին։
«Մենք տեսանք, թե ինչ եղավ Դադիվանքի հետ։ Մտավախություն ունեմ, եթե այսպես շարունակվի, այդ 70 մետրը չնչին բան է, եթե թշնամին 41 կմ է խորացել մեր տարածք, ապա 70 մետրն ի՞նչն է»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը