Այսօր, երբ մենք հանդուժում ենք, երբ պաշտոնյաներն ասում են, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէինք անելու, սա կարելի է ասել, որ հասել ենք վերջին: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց գրականագետ, գրող Վահե Արսենը:
«Շատերն այս խայծը կուլ են տվել, շատերը խաբվել են անգիտակցաբար, շատերն էլ ծախվել են: Ես այսօր զարմանում եմ, որ իմ արվեստագետ ընկերները լռում են, միշտ կարելի է ինչ-որ պատճառ գտնել, բայց իմ կոչն եմ ուղղում նրանց, ովքեր հայկականություն ունեն, եկեք այստեղ, բերեք ձեր օրակարգը, մենք այսօր հայրնեիք ենք կորցնում, մենք պետք է արժանի լինենք այստեղ ապրել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը