12 05 2022

Պետք է հասկանանք, որ մինչև չունենանք պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի. Հրանտ Թոխատյան



Էսօր չի կարելի լռել: Ֆրանսիայի հրապարակում մտավորականների քննարկման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

«Այսօր փորձում են խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, որ եթե դու գնում ես, ուրեմն էս կողմն ես, էն կողմն ես, կամ 3-րդ կողմն ես. այ, դա չպետք է լինի:

Եթե դու որևէ մեկի կողմը չես, արի դարձիր իմ կողմը, անպայման չի, որ դու գաս էստեղ պաշտպանելու հինը, ավելի հինը: Ինչ որ այսօր ունենք ցավոք սրտի, էլի մեր ստեղծածն է, էլի մեզնից է դուսր եկել: ժամանակին եթե ավելի համախմբած լինեինք, էդպես չէր լինի: Այսօր Հայաստանի ամենամեծ նժարին դրված է մեր Հանրապետությունը, մեր պետականությունը, այսօր ամեն ինչի մասին խոսում ենք, բացի պետականությունից: Հիմա պետք է հասկանանք, որ մինչև չունենանք պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ