Երևանի քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն իրավիճակն առավել լարվեց, երբ քաղաքապետարանի շենք եկան ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ծառայողները՝ սև բերետավորները, որոնց քաղաքացիները դիմավորեցին ամոթ վանկարկումներով:
Իշխան Սաղաթելյանը դիմելով ոստիկաններին, ընդգծեց՝ «Կալցո օպերացիային վերջ տվեք»: Նա հորդորեց ոստիկանությանը սադրանք չհրահրել, ժողովրդի մեջ չմտնել, բախման չտանել, ժողովուրդը չի գնալու:
«Եթե անեք ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է , որևէ մեկը չի կարող ժողովրդի ճնշումը կասեցնի , հերիք է էդ խելագարի որոշումները կատարեք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը