Նիդերլանդներում, որտեղ այս օրերին գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանյանը, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացնում՝ նրա հրաժարականի պահանջով:
Ցուցարարները Արցախի ու Հայաստանի դրոշներով վանկարկում են «Նիկոլ, դիկտատոր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր լաո»․․․
«Այս տականքը եկել է այստեղ խորոված ուտելու, ժամը 2-ին պետք է դասախոսություն կարդա, հետո խորոված ուտի, դրա համար է եկել ինքը։ Նա կարծում է, թե սա խորովածի հիմնարկ է, բայց սխալվում է։ Երևանում մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, բայց սա միայն այնտեղի մեր հայրենակիցների գործը չէ Նիկոլ դավաճանին քշելը, սա յուրաքանչյուր հայի հարցն է»,-ասաց ակցիայի մասնակիցներից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը