«Դիմադրության» շարժման մասնակից Իշխան Սաղաթելյանը գրում է.
Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և անձամբ ներողություն խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար, որն անգամ փոքր անհարմարություն է պատճառել մեր հայրենակիցներից որևէ մեկին։
Գյուրմրիի դեպքերի առիթով միայն հարկ եմ համարում արձանագրել, որ միջադեպն արձանագրվել է իշխանության կազմակերպած սադրանքի և ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության արդյունքում։ Ի դեպ, չնայած այսօր վաղ առավոտյան Ոստիկանության կազմակերպած դիմակավորված շոուին, միջադեպի մասնակից երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանական բաժանմունքներ, որովետև նրանք հայի արժանապատիվ տեսակն են։
Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունը կեղծել է պատերազմը, թաքուն է պահել զոհերին, չի վերադարձնում գերիներին, հանձնում է հայրենիքը, սադրանքն ինչ է, որ այս մարդիկ չանեն։ Մենք գիտենք՝ ում դեմ ենք պայքարում, այս ամենը սպասելի և կանխատեսելի է։
Սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր երթերի և հավաքների բոլոր մասնակիցներին՝ դրսևորել զսպվածություն ու մեծահոգություն։ Մեր շարժման ամենասկզբում մենք պայմանավորվել ենք, որ սա իրական համերաշխություն բերող շարժում է, և որ այս պայքարը մեր բոլոր հայրենակիցների համար է։
Պայքարը շարունակվում է և այն անկասելի է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը