09 05 2022

Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու՝ զոհերի ծնողների բողոքը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի. Քյարամյան



«Չնայած այն հանգամնքին, որ Շուշին այս պահին օկուպացված է մենք, այնուամենայնիվ նշում ենք Եռատոնը , որովհետև պատմական իրողությունները, որ տեղի են ունեցել, տոներ են, այդ թվում՝ Շուշիի ազատագրումը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Լրագրողի հարցին՝ ճիշտ չէ՞ր, որ Փաշինյանի՝  «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» հայտարարության  համար արդեն իսկ գործ հարուցեին և Փաշինյանին կանչեին հարցաքննության, Քյարամյանն ասաց․

«Գործը կարճ ժամանակ առաջ դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ։ Այժմ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ծանոթանում են գործին։ Պետք է ծանոթանանք, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա»,- ասաց նա։

Արգիշտի Քյարամյանը նաև նշեց, որ այս պահի դրությամբ գործի հետ կապված որևէ բան չի կարող ասել, որովհետև նոր են ընդունել և դեռևս ծանոթացման փուլում է այն։

«Որպես իրավաբան կարող եմ ասել, որ գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի։ Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները։ Այս պահին ավելի որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց Արգիշտտի Քյարամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ