08 05 2022

ԱՅԲ կրթօջախի 229 աշակերտ ստորագրահավաքով պահանջում է Արցախի դրոշը տեղադրել բակում

ԱՅԲ կրթօջախի 229 աշակերտ ստորագրահավաքով պահանջում է Արցախի դրոշը տեղադրել բակում

ԱՅԲ կրթահամալիրի 229 աշակերտ գրավոր դիմել է տնօրինության` Արցախի դրոշը տեղադրելու թույլտվության համար։

«Հարգելի պարոն Սահակյան, սույն նամակով ցանկանում ենք Ձեզ ուղել մեր պահանջը և խնդրանքը  <<Այբ>> ավագ և միջին դպրոցների 229 աշակերտի անունից։ Մենք այս հարցի  շուրջ քննարկում իրականացնելուց հետո եկանք հայտարարի,որ Այբ դպրոցի և Հայաստանի Հանրապետության դրոշների կողքին պետք է նաև բարձրացվի Հայկական երկրորդ Հանրապետության`Արցախի Հանրապետության դրոշը,քանի որ կարծում ենք, որ «Այբ»-ը այս քայլով  ցույց կտա, որ միշտ եղել է կա ու կլինի Արցախի և Արցախցիների կողքին:

Հույս ունենք՝ առաջարկը կարժանանա ձեր հավանությանը։ Հարգանքներով՝ Էրիկ Ճաղարյան Հ.Գ Միջին և Ավագ դպրոցի աշակերտների շրջանում իրականացված ստորագրահավաքի արդյունքում 229 աշակերտ տվեց համաձայնություն իրենց անունից Ձեզ դիմելու համար»։

Բնութագրությունը հասանալի չէ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ