Այս ճակատագրական օրերին բոլորիս անհրաժեշտ է միասնական լինել և բռունցքվել աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես Հայաստանում։ Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց ԵՊՀ ուսանող Եղեգնի Բաբայանը։
«Ուզում եմ, որ Գևորգը և մյուս նահատակները վերևից տեսնեն, որ իրենց տեսակը շարունակողներն այստեղ կանգնած են և պայքարում են»,-ասաց նա։
Եղեգնին ուղերձ հղեց հզոր հայրենիք ունենալու պատգամով ապրող բոլոր երիտասարդներին՝ գալ Ֆրանսիայի հրապարակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը