Մենք բոլորս ունենք մտահոգություններ, հարցեր, որ տալիս ենք մեզ մեր երկրի ճակատագրի հետ կապված, բայց այս բոլոր մտահոգությունները չպետք է մեզ մղեն անգործության, դա աղետ է: Այս մասին ֆրանսիայի հրապարակում իր ելույթում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը:
«Եթե դուք ուզում եք ավելի լավ Հայաստան, եկեք այստեղ, միասին լուծենք Հայաստան ունենալու հարցը, Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, միայն ընդդիմությունն էլ Հայաստան չէ, Հայաստանը մեզնից յուրաքանչյուրն է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը