ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուզում եմ ներկայացնել համեմատական 7 փաստ հայրենիքի ապաթրքացման համար մղվող համաժողովրդական խաղաղ պայքարի որակի ու քանակի մասին!!!
Փաստ 1. Մենք սորոսածին ինստրուկտորներ չունենք, ինքնակազմակերպվում ենք մեր ուժերով՝ օրըստօրե հմտանալով պայքարի խաղաղ գործիքակազմի մեջ, խաղաղ ենք և ինքնավստահ, քանզի պայքարում ենք հանուն, այլ ոչ թե ընդեմ։
Փաստ 2. Մեր շարքերում չկան «Կյանքի խոսքի» աղանդավորները, ԼԳԲՏ֊ները, սատանիստները, դասալիք զինվորականները։ Մենք այնքան ենք, որքան որ անհրաժեշտ է ազգային թմբիրը ցրելու համար։ Մենք ռադիոտան դռները չենք կոտրում, հակառակը՝ մեր երթերը լուսաբանող լրագրողների հանդեպ ուշադիր ենք ու սիրալիր, երեկ՝ նույնիսկ ողջունեցինք մեզ լուսաբանող «ազատություն» ռադիոկայանին։
Փաստ 3. Կոլեկտիվ անպատասխանատվության և մարդկային ամբարտավանության փոխարեն՝ մեզ առաջնորդում է ազգային արժանապատվությունը և մարդկային պատվախնդրությունն, այդ պատճառով էլ ողջունում ենք մեզ փողոցում սատարողներին և սթափության կոչ անում դեռևս երկմտող մեր հայրենակիցներին, սադրիչների մասով՝ առանձին։
Փաստ 4. Ինչ֊որ բան «կպցնելու», ինչ֊որ բանի հասնելու փոխարեն՝ մեր շարքերում հիմնականում կայացած ու ինքնաբավ անձինք են, ովքեր իրենց բարեկեցությունն ու հեռանկարները դրել են հայրենիքի փրկության զոհասեղանին։
Փաստ 5. «7֊ի բ»֊ով կամ «գ»֊ով զինվորական ծառայությունից խուսափած, Վազգեն Սարգսյանի բանակը ջլատած ուզորպատորների փոխարեն, մեր շարքերում հենց Արցախի համար վերջին պատերազմում մարտնչած ու դավադրված մեր եղբայրներն են, ովքեր ջանում են արյամբ պահված, բայց թանաքով հանձնածը վերականգնել։
Փաստ 6. Մետրոյի վագոններում կրծքերը մերկացնող ֆեմինիստների, հրապարակում եռագույնի վրա բլոտ խաղացողների, բակի զրուցարանները քաղաքական կատեգորիա դարձրածների փոխարեն՝ մեզ անդադար ուղեկցում են մեր ազգի սրտից բխած երգերը, ուսներիս ու կրծքներս բարձրացված արցախյան դրոշներն, երեկոյան ինտելեկտուալ քննարկումներն ու զրույցները։
Փաստ 7. Թերևս ամենագլխավորը՝ Չարբախի յուղերի խաչմերուկից բարձրացված դատարկ դագաղի ու դրա բերած անեծքի փոխարեն, մեզ ուղեկցում են տերունական օրհնությունը, նախադպրոցական տարիքի երեխաների լուսավոր ժպիտներն ու նրանց կյանքով լի թաթիկները։
Հ.Գ. Արցախ ու Հայաստան լինելու են!!!»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը